Հարավային Կորեայում Ճապոնիայի հյուպատոսության դիմաց «մխիթարանքի կանանց» արձան է տեղադրվել

default-42Հարավային Կորեայում՝ Պուսանում Ճապոնիայի հյուպատոսության դիմաց, տեղադրվել է այսպես կոչված «մխիթարանքի կանանց» հուշարձան, հայտնում է «Կիոդո» գործակալությունը։

Հուշարձանը տեղադրվել է մի ՀԿ–ի կողմից, ոստիկանությունը փորձել էր ապամոնտաժել այն, սակայն դրա շուրջ հավաքված մարդիկ թույլ չեն տվել մոտենալ դրան։ Հուշարձանը տեղադրվել է Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի միջեւ համաձայնագրի կնքման տարեդարձի կապակցությամբ։ Այդ համաձայնագրով Ճապոնիան Հարավային Կորեային պետք է 8.6 մլն դոլար փոխհատուցում վճարի «մխիթարանքի կանանց» կրած վնասների դիմաց։

 «Մխիթարանքի կանանց» համակարգ են անվանում Հարավարեւելյան Ասիայում պատերազմի տարիներին ճապոնական բանակի կարիքների համար հարկադիր մարմնավաճառության ձեւը։ Ճապոնիայի կառավարությունը Հարավային Կորեայի հետ հարաբերությունների վերականգնման համար համաձայնագիր էր կնքել, սակայն միաժամանակ պնդում է, որ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել, որոնք կապացուցեն կորեացի կանանց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մարմնավաճառության հարկադրելու փաստը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *