Հենրիխ Մխիթարյանը 6-րդ տարին անընդմեջ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

74099Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016թ. քվեարկության արդյունքները:

Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 7-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ է արժանանում նման պատվի: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

 56 միավորով երկրորդ տեղն զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ում անունը 17 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:

45 միավորով երրորդ տեղում է հայտնվել ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Ֆուջեյրա» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որի անունը 11 անգամ նշվել է երկրորդ, 12 անգամ՝ երրորդ տեղում:

Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

NEWS.am Sportի քվեարկությունը

1. Հենրիխ Մխիթարյան

2. Մարկոս Պիզելի

3. Արտակ Գրիգորյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *