ԱՄԷ-ում արգելել են տանը վայրի կենդանիներ պահել

defaultԱրաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները խստացրել են կենդանիներին պահելու կանոնները եւ երկրի հպատակներին արգելել են տանը վայրի կենդանիներ պահել, հայտնում է Zawya-ն:

Այսուհետեւ ընձառյուծներ, հեպարդներ եւ այլ էկզոտիկ կենդանիներ կարող են պահել միայն կենդանաբանական այգիները եւ գիտական կենտրոնները: Եթե նման կենդանի պահի շարքային հպատակը, նրան մինչեւ 136 հազար դոլարի տուգանք կսպառնա:

 Ձեռնասուններին մարդկանց դեմ չարացնելը նույնպես կպատժվի՝ 3-ից մինչեւ 7 տարի ազատազրկմամբ. եթե տանը պահվող գազանի հարձակման հետեւանքով զոհը մահանա, ապա կենդանու տերը կդատապարտվի ցմահ ազատազրկման:

Նոր օրենքով փոփոխության է ենթարկվել նաեւ սովորական տնային կենդանիներին, օրինակ՝ շներին պահելու կարգը: Յուրաքանչյուր շան համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ստանալ: Իսկ հասարակական վայրերում կենդանուն զբոսանքի տանելիս նա պետք է մշտապես վզափոկով լինի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *