Ազատագրվել է Մոսուլի ռազմավարական տեսակետից կարեւոր թաղամասը

defaultԻրաքում կառավարական բանակը ԻՊ զինյալներից ազատագրել է Մոսուլի ռազմավարական տեսակետից կարեւոր թաղամասը, հայտնում է BBC–ն։ Գիշերային գրոհի ժամանակ գրավելով Մուտանա թաղամասը, զորքերն իրենց հսկողության տակ են վերցրել այն բարձունքները, որոնցից դեպի քաղաք տեսադաշտ է բացվում։ Մոսուլն Իրաքում ԻՊ-ի վերջին խոշոր հենակետն է մնում։

Հոկտեմբերի վերջից սկսած Իրաքի բանակը, Փեշմերգի քրդական զինված խմբավորումները, արաբական սունի ցեղերը ու շիա աշխարհազորայինները ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի աջակցությամբ գրավել են Մոսուլի արեւելյան մասի երկու երրորդը։ Զինյալները առաջվա պես դաժան դիմադրություն են ցույց տալիս զինվորականներին, որոնց առաջխաղացմանը խանգարում են նաեւ եղանակային վատ պայմանները։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *