Ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ամփոփիչ ստուգումները

defaultԶինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումները:

Ստուգումների շրջանակում ամփոփվել են իրականացված մարտական պատրաստականության եւ պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության եւ բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Զորամիավորման հրամանատարական կազմը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում անցկացրել են շարային ստուգատեսներ, անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների ու հմտությունների ստուգման նպատակով լսարաններում եւ դաշտային պայմաններում ընդունել են ստուգարքներ ու քննություններ: Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների եւ անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային եւ տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

 Անցկացված ստուգումների նախնական գնահատականները փաստում են, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան, մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը գտնվում են բարձր հիմքերի վրա եւ ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *