Ուղեղը շրջապատող հեղուկում գտնվող էնզիմն արտացոլում է մարդու վիճակը, եւ որքան բարձր է այդ ֆերմենտի՝ աուտոտաքսինի խտությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ հիվանդը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ եւ տիպ 2 շաքարախտով։ Սա հայտնաբերել են Այովայի պետական համալսարանի մասնագետները։
Հետազոտության հեղինակ Աուրիել Վիլետը պարզաբանել է, որ իր եւ գործընկերների նպատակն է որքան հնարավոր է ուղեղին մոտ հայտնաբերել հիվանդությունների նյութափոխանակային կենսամարկերները, այնքան մոտ, որքան դա հնարավոր է առանց հյուսվածքների բիոփսիայի։
Աուրիել Վիլետայի խոսքով՝ օրգանիզմում աուտոտաքսինի մեծ խտություն ունեցող մարդկանց նյարդային բջիջները քունքային եւ ճակատային մասերում չափերով փոքր են, երկրորդ՝ իրենք բջիջներն էլ փոքրաթիվ են։ Արդյունքում՝ այսպիսսի մարդիկ զգալիորեն ավելի վատ են հաղթահարում թեստերը, ինչը հաստատել են 56-ից 89 տարեկան 287 հիվանդների մասնակցությամբ հետազոտությունները։