Երևանի մետրոպոլիտենի անակնկալը երևանցիներին. այսօրվանից կգործարկվեն նոր կանաչ վագոններ

78-thumbԱյսօր Երևանի մետրոպոլիտենը նախատոնական անակնալ կմատուցի երևանցիներին: Քիչ անց մետրոպոլիտենում կգործարկվի երկու նոր շարժակազմ: Տեղեկությունն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին մենտրոպոլիտենից:

«Մենտրոպոլիտենում իրականացվում են վերակառուցման ծրագրեր և հենց դրանց շրջանակներում էլ որոշվեց լիովին վերակառուցել այս երկու շարժակազմերը», — Aysor.am-ի հետ զրույցում ասաց մետրոպոլիտենի ծրագրերի իրականացման բաժնի պետ Օվսաննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ֆինանսապես աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիություն հարևանության ներդրումային գործիքի դրամաշնորհը:

«Ֆինանսական այս միջոցներից մեզ հաջողվեց կատարել 10 տոկոս խնայողություն և որոշեցինք այն ուղղել հենց այս երկու շարժակազմերի վերանորոգմանը, ինչը, կարծում եմ, հաճելի անակնկալ կլինի երևանցիների համար: Շարժակազմերը արդիականացվել են ռուսական ընկերության և մասնագետների օգնությամբ: Դրանք ունեն կանաչ գույն, սա էլ պայմանավորված է «Ucom» ընկերության հետ գովազդային պայմանավորվածությամբ», — ասաց Օվսաննա Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ վագոնները ներսից ևս ունեն կանաչ գույն, իսկ դրանցից մեկի ներսում բացառվելու է գովազդի տեղադրումը, և փակցվելու են միայն Երևան քաղաքի լուսանկարներ, ինչը քաղաքային կոլորիտ կփոխանցի:

Երկու նոր շարժակազմի պաշտոնական գործարկումը տեղի կունենա քիչ ուշ: Նախատեսվում է, որ նրանցով առաջինը կերթևեկի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *