«Ծառուկյան» դաշինքը վերահաստատեց իր առաջատարությունը

16684386_1855312221358819_3959713957735128932_nՀամաշխարհային բարձր վարկանիշ ունեցող Gallup սոցոլոգիական կենտրոնի հետազոտության արդյունքում արդեն հայտնի են 2017թ. խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած քաղաքական ուժերի մեկնարկային վարկանիշը:

Հարցումներն իրականացվել են ՀՀ 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում՝ ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում՝ 33 %, մարզերում՝ 67%: Մեր երկրի տնտեսական վիճակն, ըստ հարցումների՝ վատ է: Հարցվողների մեծ մասը նշել է, որ մեր երկրում առկա ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է: Հարցին՝ եթե հենց այս կիրակի լինեին ընտրությունները, ո՞ր քաղաքական ուժին կամ դաշինքին կընտրեիք, հարցվողների 26, 4 տոկոսը պատասխանել է՝ «Ծառուկյան դաշինք»-ին:

Այս արդյունքը ավելի քան սպասելի էր, մինչ այս իրականացված հարցումները, որոնք նույնպես միտված էին հասարակական կարծիքը վերհանելուն՝ ևս ապացուցում են, որ այս պահին՝ քարոզարշավի մեկնարկից մեկ օր անց ընտրությունների բացահայտ առաջատար է հանդիսանում Ծառուկյան դաշինքը: Հասարակությունը տարիներ ի վեր հետևել է Գագիկ Ծառուկյանի հայրենասեր և բեղմնավոր գործունեությանը, հասարակությանը այլևս պոպուլիզմով սնել հնրավոր չէ, դրանով էլ պայմանավորված է այն պատրաստակամությունը, որով մեր քաղաքացիները ապրիլի 2-ին իրենց քվեն տալու են հենց Ծառուկյանի շուրջ ձևավորված քաղաքական միավորմանը:

Այս թվերը միայն աճելու են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը հանրության դատին է ներկայացրել վերջին տարիների ամենամրցունակ նախընտրական ծրագիրը, որը արտացոլում է հանրության կենսական պահանջները, խնդիրները և սահմանում է դրանց լուծման կոնկրետ ուղենիշերը: Այն, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը քաղաքականությունից դուրս գալուց մի քանի անգամ բարձրացել է, դա ևս փաստ է, Ծառուկյանը վաղուց է ապացուցել, որ ժողովրդի կողքին է անկախ ամեն ինչից, այդ է պատճառը, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո էլ ավելի մեծ թափ հաղորդեց բարեգործական գործունեությանն ու մեծացրեց դրանց աշխարհագրությունը:

Գագիկ Ծառուկյանը, անգամ քաղաքականությունից դուրս գալով՝ մնաց ժողովրդի կողքին, և այսօր, երբ նրա վերադարձը արդեն իսկ փաստ է հանրության վստահությունը և համակրանքը այս գործչի շուրջ համախբված թիմի հանդեպ՝ բարձր է, ինչպես երբևե: Այս փաստն էլ արտացոլում են զանազան հեղինակավոր կազմակերպությունների անցկացրած սոցոլոգիական հարցումները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *