Հռոմի պապն աղոթել է, որպեսզի Թրամփն առաջնորդվի ամերիկացիների արժեքներով

Untitled-2-21Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ աղոթում է այն բանի համար, որպեսզի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն առաջնորդվի իր գործունեությունում «հոգևոր և բարոյական արժեքներով, որոնք ձևավորել են ամերիկացի ժողովրդի պատմությունը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Ուղերձում, որը քահանայապետը հղել է Թրամփին ուրբաթ՝ երդմնակալության առիթով, մատնանշվում է նաև ԱՄՆ-ի ներդրումը ողջ աշխարհում մարդկային արժանապատվության և ազատության խթանման գործում։

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալությունը։ 1937 թվականից երդմնակալությունն անցկացվում է հունվարի 20-ին, ինչը նախատեսված է ԱՄՆ սահմանադրության 20-րդ ուղղմամբ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *