«Այդ լուծումը տրվել է համապատասխան մասնագետների վերջնական որոշման արդյունքում». Տեր Եսային՝ Կաթողիկե եկեղեցու ապակե դռան մասին

katoxikeԻնչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու (Կաթողիկե) նոր՝ ապակե դուռը քննարկումների առիթ է դարձել: Մարդկանց զայրույթը շարժել է այն փաստը, որ Երևանի հին մատուռ-եկեղեցիներից մեկն այժմ նմանվել է «սպասարկման ոլորտի կառույցի»:

Եկեղեցում ոչ մի ստույգ բան չասացին այն մասին, թե ինչո՞ւ է նման լուծում տրվել, որտե՞ղ է նախկին դուռը, այլ փոխարենը՝ առաջարկեցին դիմել Տեր Եսայի քահանա Արթենյանին՝ նշելով, որ նա կտա մեր հարցերի պատասխանը:

168.am-ի հետ զրույցում Տեր Եսային, սակայն, ասաց, որ չի կարող հստակ ասել՝ ինչո՞ւ է նման դուռ դրվել. «Բայց ես գիտեմ հետևյալը, որ այդ լուծումը համապատասխան մասնագետների հետ է տրվել, ու Մայր Աթոռի կողմից հարմար է գտնվել, որ այդ տեսակի լուծում տրվի»:

Մեր հարցին՝ նախկին փայտյա դռան մասին մարդիկ ասում են, որ նույնիսկ բժշկվել են՝ դրան դիպչելով, հնարավոր չէ՞ր պահպանել այն, բացի այդ՝ շատ են կարծիքները, որ ապակյա դուռն ընդհանրապես չի համապատասխանում եկեղեցու ճարտարապետությանը, նա այսպես պատասխանեց.

«Նախկին փայտյա դուռն էլ էր նոր լուծում: Այդ եկեղեցին դուռ չի ունեցել, և միայն 1990-ականների վերջին է դա դրվել: Ամեն մարդ կարող է իր անհատական կարծիքն ունենալ՝ լավ է, թե վատ է, բայց ես գիտեմ, որ այդ լուծումը տրվել է համապատասխան մասնագետների վերջնական որոշման արդյունքում: Դա կամայական լուծում չէ: Իսկ ինչ վերաբերում է բժշկությանը, ապա դուռը չէ, որ այն կատարում է. եկեղեցու զորությունը և Աստված է բժշկություն կատարում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *