Թուրքիան ազգայնականացրել է «Գազպրոմ»-ի ակտիվները․գազային վեճն ապահովված է․ Kommersant

1927117Թուրքիան դեկտեմբերի սկզբին փաստացիորեն ազգայնացրել է Akfel Holding-ը, որում չափաբաժիններ ունեն նաև «Գազպրոմ»-ը և «Գազպրոմբանկ»-ը։ Այսպիսով, գազային վեճը Թուրքիայի հետ «ապահովված է», գրում է Kommersant թերթը։

Akfel Holding-ը, որը ռուսական գազի ամենախոշոր ներկրողն է Թուրքիա, փաստացիորեն ազգայնականացվել է իշխանությունների կողմից N674 դեկրետով, որը ընդունվել է հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Ինչպես նշում է պարբերականը, «Գազպրոմ»-ը, մոնորիտար փաթեթ ունի հոլդինգում, իսկ հոլդինգի երկու ընկերություններում 60 տոկոսանոց փաթեթի սեփականատերը Akfel-ն է և «Գազպրոմբանկ»-ը։

«Մեզանից ուղղակի խլեցին Թուրքիայում ռուսական գազի ամենաարդյունավետ և շահավետ վաճառողին»,-ասել է «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրը։

Թերթի տվյալներով՝ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի Մոսկվա կատարած այցի ժամանակ փորձել է քննարկել նրա հետ ստեղծված իրավիճակը, սակայն վերջինս հստակ մեկնաբանություններ չի տվել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *