Չինաստանն արգելել է Pokemon Go խաղը որպես «սոցիալապես վտանգավոր»

download-5Չինաստանի իշխանություններն արգելել են Pokemon Go բջջային խաղի, ինչպես նաև հավելյալ իրականության տեխնոլոգիայով այլ խաղային հավելվածների լիցենզավորումը մինչ երկրի համար դրանց վտանգավորության աստիճանի պարզումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի մեդիա կարգավորիչ մարմնին։

Նշվում է, որ վտանգները, Պեկինի կարծիքով, ներառում են իրենց մեջ աշխարհագրական տեղեկատվության անվտանգության, ինչպես նաև սպառողների տրանսպորտային և անձնական անվտանգության սպառնալիքներ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *