Նիգերիայում ավելի քան 100 մարդ է զոհվել փախստականների ճամբարին հասցված սխալ ավիահարվածից

nigeria-camp-bombingՆիգերիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սխալմամբ հարված են հասցրել փախստականների ճամբարին՝ «Բոկո Հարամ» խմբավորման ահաբեկիչների դեմ գործողության ժամանակ։ Այս մասին գրում է Telegraph-ը։

Ավիահարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, այդ թվում մարդասիրական կազմակերպությունների («Բժիշկներ առանց սահմանների», Կարմիր խաչի միջազգային կոմիտե) աշխատակիցներ։ Բորնո նահանգի իշխանությունները հայտնել են, որ ներկայում ճամբարից կատարվում է վիրավորների տարհանում։

«Բոկո Հարամը» արմատական նիգերիական իսլամիստական կազմակերպություն է, որը 2015-ին հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *