Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Հունան նահանգում հնագետները հայտնաբերել են ավելի քան 1.700 տարվա աղյուսե դամբարաններ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով «Ժենմին ժիբաո» թերթին:
Աղբյուրը մանրամասնում է, որ Չենչժոու քաղաքում ընդհանուր առմամբ երեք դամբարան է հայտնաբերվել, որոնց տանիքները պատրաստված են զանազան նախշերով զարդարված սեպանման աղյուսներից:
Հնագետների տվյալներով` դամբարաններից մեկը պատկանում է Արևելյան Հան դինաստիայի ավարտին (25-220 թթ.), երկրորդը, ենթադրաբար, կառուցվել է Արևմտյան Ցզին դինաստիայի կառավարման սկզբում (265-316 թթ.):
Նշվում է, որ այժմ հնագետները պարզում են երրորդ օբյեկտի տարիքը: