Չինաստանում ջրածնային վառելիքային մարտկոցով օդանավի փորձնական թռիչք են իրականացրե

defaultՉինաստանը երրորդ երկիրն է դարձել, որտեղ ջրածնային վառելիքային մարտկոցով օդանավի փորձնական թռիչք է իրականացվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Օդանավը մշակվել է չինական երկտողանի RX1E էլեկտրական օդանավի հիմքի վրա: Փորձնական թռիչքն իրականացվել է Շենյան քաղաքում: Թռիչքի ժամանակ օդանավը մինչեւ 320 մետր բարձրության է հասել:

 Օդանավը հագեցած է ջրածնային վառելիքային մարտկոցով՝ 20 կՎտ հզորությամբ: Մինչ Չինաստանում անցկացված այս փորձարկումը՝ նման օդանավերի փորձնական թռիչքներ են իրականացվել միայն ԱՄՆ-ում եւ Գերմանիայում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *