Իրաքյան բանակը գրավել է Մոսուլի մի մասը

c3824d8204b13355d23f2237d6171b65Իրաքյան կառավարական բանակը եւ էլիտար հակաահաբեկչական ստորաբաժանումները զարգացրել են Մոսուլի ազատագրման օպերացիան եւ գրոհելով նորանոր թաղամասեր` կարողացել են ԻՊ զինյալներին հետ շպրտել` վերահսկողություն հաստատելով քաղաքի մի մասի հանդեպ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, կառավարական ուժերը այդպիսով դուրս են եկել Տիգրիս գետի ափամերձ հատվածը, որը բաժանում է քաղաքը երկու մասի: Ազատագրվել են մի քանի թաղամասեր քաղաքի արեւելյան հատվածում: Նշվում է, որ ԻՊ զինյալների ձեռքին է շարունակում մնալ քաղաքի արեւմտյան հատվածը: Կառավարական ուժերը ամրացնում են իրենց դիրքերը` ԻՊ գրոհայիններին պաշարման մեջ գցելու համար Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *