Թուրք ընդդիմադիր կուսակցապետի եղբայրը իշխող կուսակցության անդամ է դարձել

defaultԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա- հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայրը՝ Ջելալ Քըլըչդարօղլուն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ է դարձել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եղբայր Ջելալ Քըլըչդարօղլուն կուսակցությունում իր նկատմամբ կարգապահական հետաքննություն սկսելու մասին իմանալուց հետո դուրս էր եկել կուսակցությունից։

 Իսկ արդեն հունվարին 9–ին նա այցելել է իշխող կուսակցության գլխավոր գրասենյակ եւ ստացել նոր կուսակցության իր անդամատոմսը։

Ջելալ Քըլըչդարօղլուն նոր կուսակցության անդամ դառնալու մասին հայտնել է Twıtter–ի իր էջում։

Նշենք, որ CHP–ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հրահանգով եղբոր վարքի հետ կապված կուսակցությունում կարգապահական հետաքննություն էր սկսվել, որից հետո Ջելալ Քըլըչդարօղլուն իր կամքով հեռացել էր կուսակցությունից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *