Աթենքում մահացել է ՌԴ հյուպատոսը

timthumb-61Աթենքում մահացել է ռուս հյուպատոս Անդրեյ Մալանինը: Նա 55 տարեկան էր: Հյուպատոսի մարմինը հայտնաբերվել է Աթենքի իր բնակարանում: Ռուսաստանի հյուպատոսարանում արդեն հաստատել են հյուպատոսի մահվան լուրը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Ինչպես պարզաբանում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, դիվանագետն առավոտյան չի գնացել աշխատավայր և չի պատասխանել հեռախոսազանգերին:

Նրա տուն ժամանած գործընկերները ոստիկանների հետ միասին բացել են տան դուռը և գտել նրան մահացած վիճակում:

Քննություն է տարվում դեպքի առթիվ:

Հունաստանում ՌԴ հյուպատոսարանը հաստատել է հյուպատոսի մահը՝ նշելով, որ մահը բնական պատճառներից է եղել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *