Disney -ը երեխաների համար խաղային կցասարք է ստեղծել

1484073055-8629Disney ընկերությունը ցույց է տվել երեխաների համար ստեղծած իր կցասարքը, որը  նախապես կազմված կոնտենտ ունի, հայտնում է IGN-ը։

Կցասարքը ներառելու է Disney–ի տեսահոլովակներ, խաղեր ու գրքեր։ Սարքի արժեքը կլինի 99 դոլար, բացի դրանից հնարավոր կլինի առանձին ձեռք բերել նաեւ գեյմփադ՝ 39 դոլարով։ Disney-ի կոնտենտից բացի կցասարքի վրա կարելի է ներբեռնել նաեւ ցանկացած սթրիմինգային հավելված՝ Netflix-ի կամ Amazon Prime -ի նման, ու պատկերը դիտել հեռուստացույցով։ Սարքը կունենա նաեւ երեք USB պորտ, որոնց միջոցով հնարավոր կլինի դրան ցանկացած արտաքին կուտակիչ սարք միացնել։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *