Փողոցային ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանը ձերբակալության ժամանակ վատ է զգացել

defaultՄոսկվայում փողոցային ավտոարշավների մասնակից Մարա Բաղդասարյանին ձերբակալության ժամանակ հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին հաղորդում է РЕН ТВ-ն:

Ոստիկանները կանգնեցրել են Բաղդասարյանին եւ հաղորդել, որ նա շուրջ 50 չվճարված տուգանք ունի: Իրավապահները պատրաստվել են ձերբակալել նրան, սակայն աղջիկն անսպասելիորեն վատ է զգացել: Նրան շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել:

 Մարա Բաղդասարյանը հայտնի է որպես 2016 թվականի մայիսին Gelandewagen-ով սկանդալային ավտոարշավների մասնակից: Նա եւ «ոսկե երիտասարդության» այլ ներկայացուցիչներ այն ժամանակ փորձել էին փախուստի դիմել ոստիկաններից՝ կոպտորեն խախտելով երթեւեկության կանոնները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *