Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ գլխավոր հյուպատոսն այցելել է Պոլսո պատրիարքարան

arm148154660536Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ գխավոր հյուպատոս Ջենիֆեր Դեյվիսը դեկտեմբերի 12-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պատրիարքարանից, նրան ընդունել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:Թուրքիայում դիվանագիտական առաքելության անցած ամերիկացի դիվանագետը ցանկություն է հայտնել ծանոթանալ հայկական համայնքի հոգևոր կենտրոնին:

Աթեշյանը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, հակիրճ տեղեկություններ է փոխանցել Պատրիարքական Աթոռի, հայկական համայնքի մասին: Նա հաջողություններ է մաղթել դիվանագիտական նոր պաշտոնում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *