ԻՊ առաջնորդներից մեկին հաջողվել է իր 400 զինյալների հետ միասին Եվրոպա ներթափանցել․լրատվամիջոց

default«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Լավդրիմ Մուխաքսերին, կարողացել է Եվրոպա մտնել իրեն ենթարկվող 300-400 զինյալների հետ միասին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Daily Mail թերթը։

Իտալական հետախուզությունում իր աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը հայտնել է, որ Մուխաքսերին ու նրա հանցակիցների բանակը լքել են Սիրիայում ռազմական գործողությունների գոտին, որտեղ ԻՊ-ն հսկայական կորուստներ է կրել։ Փախստականների ձեւանալով՝ հազարավոր այլ միգրանտների հետ միասին նրանք ներթափանցել են Եվրոպա, իսկ սահմանապահներին այդպես էլ չի հաջողվել նույնականացնել նրանց անձերը։

 Daily Mail -ի փոխանցմամբ Մուխակսերին ծագումով Կոսովոյից է, Սիրիա էր մեկնել 2012-ին ու սկսել էր կռվել ԻՊ կողմից՝ Աբու Աբդուլա ալ Կոսովա մականունով։ Այնտեղ նա հայտնի է դարձել ոչ միայն որպես իր հայրենի երկրից եկած զինյալների առաջնորդ, այլեւ որպես մի մարդ, որն ալբանացիների շրջանում ակտիվ կերպով նոր զինյալներ էր հավաքագրում ԻՊ-ի համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *