ՀՀ Վարչական դատարանն այսօր Շահեն Հարությունյանի գործով որոշում կկայացնի

timthumb (29)Այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կհրապարակվի Շահեն Հարությունյանի գործով դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 17-20-ը հավաքներ և երթեր անցկացնելու համար:

Քաղաքապետարանը նույն պահանջով 4 տարբեր հայցեր էր ներկայացրել:

Շ. Հարությունյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի միջնորդությամբ դրանք միացվեցին մեկ վարույթում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *