«Ես ո’չ ԱԱԾ-ում, ո’չ էլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում երբևէ չեմ աշխատել. սուտ լուրեր տպագրելու համար պատրաստվում եմ դատի տալ»

avto-nkar-470x265-696x392

Այսօր կայքերից մեկը հոդված էր հրապարակել, համաձայն որի, ոմն Կարեն Առաքելյան, ով ներկայացել է իբրև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ, ԱԱԾ աշխատակից, մեքենա է վաճառել, ոմն Վրեժ Գալստյանի, ինչի արդյունքում կողմերը միմյանց նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն:

Այս կապակցությամբ RealNews.am-ը կապ է հաստատել Կարեն Առաքելյանի հետ, ով հերքելով լուրի իսկությունը՝ փաստեց.«Այո, իսկապես մեքենայի առք ու վաճառք իմ և Վրեժ Գալստյանի միջև եղել է,սակայն մեր միջև ոչ մի ֆինանսական պարտք ու պահանջ չի մնացել:Ես չեմ հասկանում քանի անգամ պետք է հերքեմ սուտ լուրերը,որ խմբագիրները հասկանան ու ապատեղեկատվություն չտպագրեն,իսկ տպագրելուց էլ գոնե երկրորդ կողմից էլ պարզաբանումներ լսեն:Քանի որ արդեն երկրորդ անգամ է այս թեման շոշափվում, ես պատրաստվում եմ դատի տալ տվյալ կայքի խմբագրությանը` իմ անունը շահարկելու, և պաշտոնատար անձանց անվան հետ կապելու համար: Ես ո’չ ԱԱԾ-ում եմ աշխատել, ոչ էլ Գագիկ Ծառուկյանի թիկնազորում’ ասեմ ավելին երբևիցէ ոչ մի տեսակի առնչություն չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի և նրա թիկնազորի պետի հետ:

Վրեժ Գալստյանը մի տարի առաջ էլ էս թեմայով դիմել էր Աբովյանի ոստիկանության բաժին, բայց ոստիկանությունը ուսումնասիրելով առաջադրված մեղադրանքը` փաստերի բացակայության պատճառով գործը կարճել էր:Եթե ես մեղավոր լինեի, հաստատ ինձ կպատժեին օրենքով սահմանված կարգով: Բացի այդ անցած անգամ,Վրեժը իր ցուցմունքում նշել էր իբր ես ու իմ ընկերները իրեն ծեծել էինք,էս անգամ ցուցմունքը փոխում է ասում է չեն ծեծել: Արդեն երկրորդ անգամ սուտ պատմություններ են հորինում իմ անվան շուրջ ու ես չեմ պատրաստվում հանդուրժել այս ամենը: Նորից եմ կրկնում ես պատրաստվում եմ դատի տալ տվյյալ խմբագրությանը,քանի որ իրենք ինչ-որ նպատակներ հետապնդելով’ փորձում են իմ անունը շահարկել, և կապել պաշտոնատար մարդկանց անունների հետ»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *