ԵԱՀԿ դիտորդական խումբն Ադրբեջանի կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատել

timthumb (3)ԵԱՀԿ դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի հատվածում ադրբեջանական կողմից կրակոցների հետևանքով չի կարողանում աշխատանքներ իրականացնել: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը խմբի ուղղությամբ կրակ է բացել, խումբը չի կարողանում աշխատանքներ իրականացնել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նույնպես այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին՝ Տավուշի հատվածում, ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *