ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախում ականազերծմանն աջակցելու՝ Վալադաոյի առաջարկը

timthumb (41)ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 7-ին ընդունել է կոնգրեսական Դևիդ Վալադաոյի կողմից առաջարկվող առաջարկը, որը նախատեսում է ԱՄՆ 2018 թվականի ֆիսկալ տարում աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը: Այս մասին  հայտնեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:

Վալադաոյի առաջարակը ներառվել է 2018 թվականի ֆիսկալ տարվա արտաքին օգնության հատկացման ծրագրում, որը, որպես ավելի մեծ՝ H.R. 3354 բանաձևի մաս քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

«Ցավալի իրողություն է այն, որ Լեռնային Ղարաբաղի ընտանիքները ամեն օր ապրում են ականների պայթելու վտանգի տակ: Ես լավատեսական եմ տրամադրված, որ իմ առաջարկով նախատեսվող գումարային հատկացման պարագայում մինչև 2020 թվականը տարածաշրջանն ականազերծվի, և ընտանիքները կարողանան հանգիստ ապրել՝ առանց ականների հետ կապված դժբախտ պատահարների վտանգի»,- առաջարկի ընդունումից հետո ասել է Վալադաոն:

Առաջարկի ընդունմանն աջակցել են նաև կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնեն և Ջեքի Սփայերը: «Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքներին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերված աջակցությունը մեծապես օգնել է HALO Trust-ին 2000 թվականից մաքրել տարածքն ականներից ու այլ պայթյունավտանգ սարքերից: Այս աջակցությունը կօգնի HALO Trust-ին իրենց վերժնաժամկետին՝ 2020 թվականին ավարտել այս կարևոր աշխատանքը»,- նշել է Փալոնեն:

Վալադոն ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի անդամ է: Նա ներկայացնում է Կալիֆորնիայի 21-րդ ընտրատարածքը, որն ընդգրկում է Սան Խուակինի հովիտը, որտեղ հազարավոր հայեր են բնակվում: Կոնգրեսական Վալադոն երկար ժամանակ է, ինչ աջակցում է Արցախում ականազերծման համար ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցության տրամադրմանը: Նա ջանքեր է գործադրել, որպեսզի 2018թ-ի ֆիսկալ տարում ԱՄՆ շարունակի աջակցել Արցախում ականազերծմամբ զբաղվող HALO Trust ոչ կառավարական կազմակերպությանը, որ 2006թ-ից ի վեր աշխարհով մեկ ոչնչացրել է 8733 հակահետևակային, 2584 հակատանկային ականներ, 12423 կասետային ռումբեր, 180858 միավոր հրազեն և 48572 այլ պայթուցիկներ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *