Աշխարհի ամենահարուստ մարդիկ էկոլոգիապես մաքուր էներգետիկայի զարգացման հիմնադրամ են հիմնե

arm148154250350Աշխարհի մի խումբ ամենահարուստ մարդիկ, որոնց թվում Է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, դեկտեմբերի 11-ին հայտարարել են Էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության բնագավառում տեխնոլոգիաների զարգացման նախագծերի ֆինանսավորման համար 1 մլրդ դոլար ծավալով ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:Գործակալության հաղորդագրության համաձայն, Dubbed Breakthrough Energy Ventures անվանումն ստացած հիմնադրամի ներդրողների թվում են՝ Amazon կորպորացիայի հիմնադիր եւ տնօրեն Ջեֆ Բեզոսը, Virgin Group հոլդինգի սեփականատեր Ռիչարդ Բրենսթոնը, Alibaba առցանց-ռիթեյլերի տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման եւ Սաուդյան Արաբիայի ալ Վալիդ բեն Թալյալ արքայազը: «Ինձ համար պատիվ է այս ներդրողների հետ աշխատել հիմնարար հետազոտություններում շուկայական ներդրման համար հզոր բազայի ձեւավորման վրա,-նշել է Գեյթսը հիմնադրամի ստեղծման վերաբերյալ հայտարարության մեջ: Մեր խնդիրն այնպիսի ընկերությունների ստեղծումն է, որոնք կօգնեն աշխարհին տալ Էներգիայի հուսալի, հասանելի ու Էկոլոգիապես մաքուր սերունդ»:

Bloomberg-ը հայտնում է, որ հիմնադրամի նպատակը «միջոցների ներդրումն է Էներգետիկական տեխնոլոգիաների զարգացման ռիսկային երկարաժամկետ նախագծերում, որոնք թույլ կտան զգալիորեն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *