Պահանջ. ազատ արձակել Դավիթ Սանասարյանին՝ ելնելով նրա օրեցօր վատթարացող առողջական վիճակից

դավ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի խումբ է ստեղծվել, որի առաքելությունն է հնարավոր բոլոր՝ և միջազգային, և տեղական մակարդակով խնդիրը բարձրաձայնել: Ինչպես հայտնի է, Սանասարյանը նաև միջազգային մի քանի կազմակերպությունների անդամ է:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ առողջական վիճակն այս պահին բավարար է, նա ունի երիկամների խնդիր՝ մեզի մեջ արյան քանակը գնալով ավելանում է: Պաշտպանի խոսքով՝ թեպետ ցավերն անցել են, բայց խնդիրը՝ առկա է: նշեց նաև, որ բժշկական հետազոտություններ է անցնում, իրենք էլ հետևողական են, որպեսզի համապատասխան բուժում ստանա՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Ռևազյանն ասաց նաև, որ գործի հետ կապված վերաքննիչ բողոք է բերվել, սպասում են արդեն վերաքննիչ դատարանին:

«Դավիթ Սանասարյանի մեղադրանքի հիմքում ընկած են միայն ոստիկանների ցուցմունքները, այն դեպքում, երբ անընդհատ այդքան լրատվամիջոցներ, անգամ ուղիղ եթեր էին հեռարձակում, մի՞թե մի լրատվամիջոցում իր հրապարակային ելույթները, որով իբրև մարդկանց սադրում էր, չերևաց: Գործի հիմքում ընկած է  ոստիկանների շինծու, սարքված ցուցմունքները»,- ասաց Ռևազյանը:

Նշենք, որ այսօր նամակ է ուղարկվել նաև ՀՀ Գլխ. Դատախազին՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ կալանման միջոցը փոխելու և ազատ արձակելու պահանջով՝ ելնելով նրա օրեցօր վատթարացող առողջական վիճակից: Նախատեսվում է նաև 4 միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների նամակներ ուղարկել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *