Գրանցվել է «Զարգացման հայկական բանկի» եւ «Արարարտբանկի» միացման պայմանագիրը

default«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել եւ գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ (Պահպանվող Բանկ) եւ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն եւ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո, միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար, միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի  ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որը կհանդիսանա  «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *