Սերժ Սարգսյանն իրեն պահեց ՊՆ-ն

arm146186605263

Արդեն իսկ հայտնի են ՀՀ բոլոր նախարարների անունները: Թեպետ, նախարարներից ոմանք պահպանել են իրենց պորտֆելները, սակայն կարելի է միանշանակ փաստել, որ մենք ունենք գրեթե թարմացված կառավարություն, և նոր դեմքեր՝ ՀՀԿ-ից հեռու: Նրանց ցանկը մի փոքր էլ ուսումնասիրելուց հետո ավելի քան ակնառու է, որ նախագահ Սարգսյանը կառավարությունը գրեթե ամբողջովին հանձնել է գործարար, ՌԴ-ից Հայաստան եկած վարչապետ Կարեն Կարապետյանին:

Թվեմ մի քանի անուններ՝ նշելով նրանց վերջին աշխատավայրերը:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյան՝ անկուսակցական, «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան՝ անկուսակցական, Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ անկուսակցական, «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան՝ անկուսակցական, «GNG-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, նախկինում էլ՝ «Արմենթել» ՓԲԸ գլխավոր կոմերցիոն տնօրեն:

Ընդամնեը մի քանի անուն և ավելի քան ակնհայտ է, որ Կարապետյանն իրեն շրջապատել է ռուսական կապեր ունեցող գործարարներով:

Ստացվում է՝ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը սկսել է նոր ձևաչափով նոր խաղ, որը շրջանցում է ՀՀԿ-ին՝ միաժամանակ իրեն պահելով, թերևս, գլխավոր գերատեսչություններից մեկը:

Պաշտպանության նախարարություն, որը մնաց աննախարար ուղիղ 20 օր՝ ճիշտ այնքան, որքան պետք էր նոր կառավարություն ձևավորելու համար:

Վերջին պահին միայն նախարար նշանակվեց նախագահ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով, մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, զբաղվելու է, բացառապես, պաշտպանության նախարարության գործունեության կազմակերպմամբ, այդ թվում՝ գնումներով և այլ նման հարցերով:

ՀՀ զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու է անձամբ Սարգսյանը՝ այս դեպքում Սերժ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով, որի պետ այսօր նշանակվեց արդեն նախկին փոխնախարար Մովսես Հակոբյանը:

Ավելի քան ակնհայտ է նոր խաղի մեկնարկը:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *