Քրիս Ջեները Ռոբ Քարդաշյանի և Բլեք Չայնայի դստեր առաջին լուսանկարն է հրապարակել

Անցյալ շաբաթ Ռոբ Քարդաշյանի ընկերուհին՝ Բլեք Չայնան, լույս աշխարհ բերեց դստերը՝ Դրիմ Ռընեին:

Երջանիկ Ռոբին շնորհավորել են մայրը, քույրերն ու ընկերները, Ռոբն իր Instagram -ում փոքրիկի մի քանի լուսանկար է հրապարակել, իսկ Դրիմի հետ նրա լուսանկարը հրապարակել է մայրը՝ Քրիս Ջեները:

«Այս դեմքն արդեն խոսուն է: Սիրտս հալչում է: Այս ժպիտը Երազանք է (աղջկա անունը): Շնորհավորում են Ռոբին եւ Չայնային»,- լուսանկարը մակագրել է Քրիսը:

Ավելի վաղ Ռոբն Instagram-ում Քիմի եւ Քանյեի նվերների լուսանկարն էր հրապարակել, որոնք երջանիկ ծնողներին փուչիկներ եւ Քանյե Ուեսթի Yeezys շարքից մանկական կոշիկներ էին նվիրել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *