Վադիմ Կրասնոսելսկին հաղթանակ է տարել Մերձդնեստրի նախագահական ընտրություններում

977387026798fae13b49d3c0dc0985c8Մերձդնեստրի խորհրդարանի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին արդեն առաջին փուլում հաղթանակ Է տարել չճանաչված հանրապետության նախագահի ընտրություններում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

«Ընտրությունների արդյունքներով՝ Վադիմ Կրասնոսելսկին ընտրվել Է Մերձդնեստրի նախագահ՝ ստանալով ձայների 62 տոկոսից փոքր-ինչ ավելին: Նրա մրցակիցը՝ հանրապետության գործող ղեկավար Եվգենի Շեւչուկը, 28 տոկոսից փոքր-ինչ պակաս ձայներ Է ստացել»,- ճշտել են ԿԸՀ-ում, որն ավարտել Է ձայների հաշվումը եւ մտադիր Է ավելի ուշ հրապարակել ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները:

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 59,16 տոկոս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *