Հյուսիսային Կորեան մերժել է հրթիռա-միջուկային ծրագրի վերացման ՆԱՏՕ-ի պահանջը

7697452301Հյուսիսային Կորեան մերժել է ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով դաշինքը պահանջել է Փխենյանից հրաժարվել հրթիռա-միջուկային ծրագրից։ Ինչպես ասվում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած մեկնաբանությունում՝շփոթություն է առաջացնում այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն, որի «պաշտոնական գործառույթը կայանում է Հյուսիսատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովման մեջ, մտցնում է քիթը Կորեական թերակղզու գործերի մեջ»։

Փխենյանում կարծում են, որ նման պահանջ առաջադրելով՝ «ՆԱՏՕ-ն ապացուցել է, որ այդ ռազմաքաղաքական բլոկը վերածվել է ԱՄՆ-ի խամաճիկի»։ Հայտարարությունում ասվում է, որ «այդ կազմակերպությունը ներկայում խաղում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը խարխլող գործիքի դեր»։

Հյուսիսատլանտյան խորհուրդը դեկտեմբերի 15-ի իր նիստում հավանություն էր տվել Հյուսիսային Կորեայի հրթիռա-միջուկային ծրագրի դատապարտմամբ հայտարարությանը։ Դրանում նշվել է, որ Փխենյանի գործողություններն այդ ոլորտում խախտում են միջազգային նորմերը, ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևերը, հանդիսանում են մարտահրավեր չտարածման ռեժիմին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *