Uber-ը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում անվարորդ տաքսիների փորձարկումը դադարեցնելու մասին

defaultUber ընկերությունը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում անվարորդ տաքսիների փորձարկման դադարեցման մասին, երբ Քալիֆորնիայի նահանգի կարգավորիչները չեղարկել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ընկերության գրանցումը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Այժմ մտածում ենք, թե այդ մեքենաները որտեղ եւ ինչպես ենք օգտագործելու, սակայն մենք Քալիֆորնիային 100 տոկոսով հավատարիմ կմնանք եւ անհրաժեշտ դաշնային օրենքների մշակման համար մեր ջանքերը կկրկնապատկենք»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

 Նահանգի իշխանությունները նախկինում Uber ընկերությանը դատաքննությամբ էին սպառնացել, եթե իր ավտոմեքենաների համար հատուկ թույլտվություն չստանա: Սակայն Uber ընկերությունն ի պատասխան հայտարարել էր, որ մտադիր է իշխանությունների պահանջն անտեսել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *