Պահանջում եմ, և Ծառուկյանը պարտավոր է վերադառնալ քաղաքականություն ու ղեկավարել ԲՀԿ-ն. ԲՀԿ վարչության անդամ

0

«Գագիկ Ծառուկյանը, հեռանալով քաղաքականությունից՝ չդադարեց հովանավորել սպորտը և զբաղվել բարեգործությամբ, այսինքն՝ արժանապատիվ կերպով շարունակեց ծրագրերը, սա վկայում է, որ նա պատրաստ է ծառայել ժողովրդին, համագործակցել նրա հետ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը:

Անդրադառնալով նախագահի կողմից Գ. Ծառուկյանի՝ մեդալով պարգևատրմանը՝ Ս. Բագրատյանը նշեց, որ նախագահը գնահատեց մարզաշխարհի նկատմամբ կատարած մեծ աշխատանքը, որի արդյունքում Հայաստանը արժանապատիվ ներկայացել էր Օլիմպիական խաղերում:

Ս. Բագրատյանի կարծիքով՝ արդարացի կլինի, եթե Գ. Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն. «Եթե քաղաքական վերլուծություն ենք անում, ապա անարդարացի է, որ մարդուն 500 000 ձայն են տվել, և ժողովուրդը չի կարող իր պահանջները ներկայացնել, այսինքն՝ ժողովրդի քվեն կիսատ է մնացել: Այն վստահությունը, որ ունեցել է Գ. Ծառուկյանը՝ լինելով ԲՀԿ ղեկավար, պահանջված է ժողովրդից: Ժողովուրդը կարող է պահանջել, որպեսզի հաշվետվություն ներկայացնի այս 5 տարիների համար, և կարող է պարտավորեցնել՝ մինչև ապրիլի 2-ը լինել քաղաքական ուժի վերևում, կուսակցությունը հասցնել մինչև ապրիլի 2, եթե ձայներ չստանա, նշանակում է, որ վստահությունն այլևս չկա, և կարող է հեռանալ քաղաքականությունից, բայց մինչ այդ, արդարացի կլինի, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն և ղեկավարի ԲՀԿ-ն»:

Ս. Բագրատյանի խոսքով՝ իշխանության և Գագիկ Ծառուկյանի միջև քաղաքական համերաշխություն չի կայացել: «Կար քաղաքական բանավեճ, որտեղ կողմերից մեկը մեղադրվում էր, բայց մեղադրանքները չապացուցվեցին: Պահանջում եմ, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն»,- ընդգծեց ԲՀԿ քաղխորհրդի անդամը՝ հավելելով, որ վիրավորանքները քաղաքական կատեգորիա չեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *