Կրկին դանակահարություն Շիրակի մարզում․ 55-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Քիչ առաջ դանակահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ժամը 17։40-ին «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել Շիրակի մարզի Շիրակ գյուղի 55-ամյա բնակիչը։

Տղամարդը «Գյումրու ԲԿ» է տեղափոխվել կրծքավանդակի ծակած-կտրած վերքով, ճակատային հատվածի և քթի սալջարդերով։

Ստացված վնասվածքներից տղամարդը մահացել է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիրակի մարզի Հառիճ գյուղում էր համագյուղացիների միջև վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ։ Դանակահարված տղամարդը հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *