Քոչարյանին անպարտելի համարողը. Հայկ Խաչատրյան

54398

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության, կամ ի շահ իրենց, օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում:

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու, երևի թե, սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Lurer.com-ի դիտակետում Հայկ Խաչատրյանը է, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մանկավարժ, սպորտի վարպետ:

Ծնվել է  Երեւանում, ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը:

1999թ. «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մարզիչ:

2001-2004թթ. համատեղության կարգով աշխատել է Նոր Նորքի թաղապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Մի շարք հոդվածների, ուսումնական ձեռնարկների  հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պատգամավորության 4 տարիների ընթացքում նա չի փայլել իր մասնագիտական գործունեությամբ, շռայլ չի եղել հարցազրույցներ տալուց, կարճ ասած՝ մանդատ ունես, ապրի անշառ…

Իհարկե, այնպես չէ, որ պարոն պատգամավորը երբեք չի խոսել կամ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Կան հատուկենտ դեպքեր, 2014-ին, պատգամավորն  իր ընդդիմադիր կեցվածքով հայտարարեց, որ սխալ է համարում իր կուսակից գործընկերների մասնակցությունը ԱԺ նախագահի ընտրություններում ու հանրապետական թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին քվեարկելը:

Վերադառնալով 2015-ին ծավալվող դեպքերին, պետք է հիշել նաև մեկ կարևոր կետ, երբ Խաչատրյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ինքը ներկայացնում է ԲՀԿ-ի քոչարյանական թևը, տվեց ժխտողական պատասխան՝ միաժամանակ հավելելով, որ Քոչարյանն անպարտելի նախագահ է եղել ու չի հիշում մի ընտրություն, որ Քոչարյանը պարտված լինի…

Ահա և վերջ:

Խաչատրյանի մասին այս պահին այսքանը:

Արդյոք կտեսնե՞նք նրան 2017-ի խորհրդարանին և արդյոք նա կշարունակի՞ իր սուսուփուս չաշխատելը՝ ձեռքի հետ էլ Քոչարյան քարոզելը, դժվար է ասել, բայց այն, որ այս պատգամավորը Ազգային ժողովում դատարկ աթոռ զբաղեցնող է տարիներն ապացուցել են:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *