«Չխոսկան» պատգամավորը. Արմեն Բաբայան

%d5%a3%d5%b0%d5%b5%d5%af

Արդյոք ովքե՞ր են…

Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին, երևի թե, հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց` օրենքներ են ընդունում ու մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…

Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին. մեկ էլ տեսար՝ վերընտրվեց, մեկ էլ տեսար…

Քանի որ մինչեւ ԱԺ ընտրություններ հաշված ամիսներ են մնացել, մենք շարունակում ենք վերհիշել պատգամավորների գործունեությունը՝ մեկ առ մեկ ներկայացնելով նրանց անցած ուղին:

Այս անգամ Lurer.com-ի դիտակետում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանն է:
…………

Ծնվել է 1972թ. հուլիսի 11-ին, Արմավիրում:

1998թ. ավարտել է «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ է:

1997-1999թթ. եղել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առեւտրի բաժնի պետի տեղակալ, ապա՝ բաժնի պետ: 2000-2001թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում աշխատել է՝ որպես պահեստապետ, 2001-2002թթ.՝ արտադրամասի պետի տեղակալ: 2003-2012թթ. եղել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն,  2004-2007թթ.՝ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն, 2007-2012թթ.՝  «Գրանդ Քենդի»-ի գործադիր տնօրեն:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից:
……

Մինչ պատգամավորի գործունեության մասին պատմելը, հիշենք, թե ինչպես Բաբայանը հայտնվեց Աժ-ում:

ՀՅԴ-ն 2012թ.-ին ձևավորվելիք խորհրդարանում 5 տեղ ուներ: Կուսակցության համամասնական ցուցակում առաջին հինգ տեղերը զբաղեցնում էին Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը, իսկ անկուսակցական Արմեն Բաբայանը զբաղեցնում էր ՀՅԴ ընտրացուցակի յոթերորդ տեղը: Մաթեմատիկական ամենապարզ հաշվարկով՝ Բաբայանն այս դեպքում պատգամավոր դառնալ չէր կարող: Գործը գլուխ բերելու համար ինքնաբացարկի դիմեցին. խորհրդարան անցած դաշնակցականներից ինքնաբացարկ ներկայացրին համամասնական ցուցակի համապատասխանաբար երրորդ և վեցերորդ տեղերը զբաղեցնող Արտյուշա Շահբազյանն ու Կարինե Հարությունյանը: Վերջ: Բաբայանը ստացավ մանդատ, զուգահեռ՝ վաստակեց մի փունջ պատմություններ առ այն, որ ՀՅԴ-ն արեց ամեն ինչ, որպեսզի ԱԺ-ում լինի «Գրանդ Քենդի»-ի ներկայացուցիչը:

Իսկ ի՞նչ արեց Արմեն Բաբայանը՝ որպես պատգամավոր: Նկատելի ոչ մի բան:

Այս տարիների ընթացքում պատգամավորը ընդամենը մեկ անգամ է հարց տվել, ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, փոխարենը՝ ակտիվորեն բացակայել է: 367 անգամ:

Բացակայել է և պատժվել, ինչպես շատ պատգամավորներ:

Օրինակ՝ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքներից բացակայող 39 պատգամավորների աշխատավարձերից պահվել է 12 միլիոն 644 հազար 550 դրամ:

Նրանց ցանկում է նաև Արմեն Բաբայանը:

Պարոն պատգամավորը չի հայտնվել քրեական պատմությունների ցանկում, չի փայլել տված հարցազրույցներով, աչքի չի ընկել ոչ մի կերպ՝  բացառությամբ իր ֆինանսական կարողության, որը գնալով աճել է՝ շնորհիվ տարատեսակ նվերների:

Օրինակ՝ ըստ Բաբայանի 2014 թվականի հայտարարագրի՝ 2013թ.-ի տարեվերջին նրա դրամական միջոցները կազմել են 36 մլն 400 հազար դրամ և 247 հազար դոլար: Այդ նույն հայտարարագրում ուշագրավ է, սակայն, նվիրատվությունների վերաբերյալ կետը, համաձայն որի՝ դաշնակցական պատգամավորը՝ որպես նվիրատվություն ստացել է 68 մլն դրամ:

Միլիոնները Բաբայանին պետք են: Դիմացը 2017թ.-ն է՝ ընտրական տարի: Մանդատ է պետք գնել:

Անի Սահակյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *