Համացանցում ամենասարսափելի դեպքերի օրացույց են ստեղծել

timthumb-25Բեռլինում աշխատող երկու բրիտանացի դիզայներներ «Tumblr» բլոգում 2016 թ.-ի  «ամենասարսափելի դեպքերի օրացույց» են ստեղծել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Օրացույցում 25 քարտ է ներկայացված, որոնցից յուրաքանչյուրը ներառում է, կազմողների կարծիքով, անցյալ տարվա ամենասարսափելի դեպքերի ցանկը: Բացի դա, օրացույցի համար ստեղծվել են 25 տեսանյութեր, որոնցից յուրաքանչյուրը պատկերում է 2016 թվականին հասարակությանը ցնցած դեպքերը: Ողջ նախագիծը ձևավորված է սուրբծննդյան զարդարանքներով, իսկ տեսանյութերում անհաջող դեպքերը խաղալիք եղևնիներն են խաղում:

Յուրաքանչյուր էջի վերջում հեղինակներն առաջակում են գոնե ինչ-որ կերպ լավացնել քաոսով և անիմաստ մահերով լցված աշխարհը և գումարներ նվիրաբերել «EducAid Sierra Leone» կազմակերպությանը, որը զբաղվում է Սիերա-Լեոնե քաղաքի բնակիչների համար անվճար կրթական ծրագրերով:

Ամենասարսափելի դեպքերի թվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը, երաժիշտներ Լեոնարդ Կոենի և Պրինսի մահերը, ինչպես նաև ռազմական հակամարտությունների գոտիներում խաղաղ բնակիչների մահերը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *