Տաջիկստանում կտրուկ թանկացել են էշերը

8b327c77e9049100895eee67c008b0ccՉինական դեղարտադրությունը առաջ է բերել էշերի կտրուկ գնաճի Տաջիկստանում: Այս մասին հայտնում է Азия Плюс-ը: Եթե անցյալ տարի տարեսկզբին մեկ բանող էշը արժեր 100 – 200 սոմոն, ապա ներկայումս գինն աճել է 4-5 անգամ: Պարբերականը գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն Տաջիկստանում հաշվվում է 186 հազար էշ, որոնք հատկապես գյուղական բնակավայրերում օգտագործվում են որպես փոխադրամիջոց: Տեղի շուկայագետները երեւույթը բացատրում են այն իրողությամբ, որ էշերի մորթին եւ միսը ուղարկվում է Չինաստան: Բրիտանական Guardian պարբերականն էլ գրում է, որ Չինաստանում կրկին ավելացել է էշերի մորթու պահանջարկը եւ ունեցած դեֆիցիտը ծածկելու համար էշեր է գնում ամբողջ աշխարհում: Բրիտանական պարբերականը նշում է, որ օրինակ Պակիստանից, Հնդկաստանից էշերը Չինաստան են տարվում կենդանի, իսկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից Ղազախստանից եւ Ղրղզստանից` միայն մորթիները: Անցյալ տարի Տաջիկստանը մերժել էր ռուսական եւ չինական գործարարների` տեղում էշի մսի պահածոյացման գործարան կառուցելու առաջարկը, որի արտադրանքը պետք է արտահանվեր Չինաստան: Բանն այն է, որ էշի մորթին կիրառվում է էցզյաո էստրակտի պատրաստման մեջ, իսկ Չինաստանը, ըստ New York Times պարբերականի տվյալների տարեկան արտադրում է 4-5 տոննա էցզյաո, որը թարմացնում է մաշկը, օգնում չոր հազի դեպքում եւ օգտակար է մի շարք այլ հիվանդությունների բուժման համար: Նշենք, որ չինական China Daily-ի տվյալներով 500 գրամ էցզյաոն արժի 109 դոլար: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *