Ուորլիքը հեռանում է

big_1399472498_4068736ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հեռանում է դիվանագիտական ծառայությունից: Այս մասին հայտարարել է անձամբ դեսպան Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես կթողնեմ համանախագահի պաշտոնը դեկտեմբերի 31-ին», — գրել է ամերիկացի դիվանագետը:

Ուորլիքը Պետքարտուղարությունում աշխատել է 30 տարի: Ինչպես հայտնել է դեսպան Ուորլիքը, նա պատրաստվում է գործընկեր դառնալ մոսկովյան «Եգորով, Պուշինսկի, Աֆանասյեև գործընկերներ» իրավաբանական ընկերությունում:

Մոսկովյան ընկերությունը արդեն իսկ պաշտոնապես հաստատել է այս լուրը: Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը արդեն սկսել են հեռացող ամերիկացի դիվանագետի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանություններ հրապարակելը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *