«Ես եկել եմ հրաժեշտ տալու իմ երկրորդ հորը». Մարադոնա

castro-writes-letter-maradonaԵս եկել եմ հրաժեշտ տալու իմ երկրորդ հորը։ Այս մասին կուբացի լրագրողների հետ զրույցում նշել է Դիեգո Մարադոնան՝ Հավանայում, հաղորդում է արգենտինական El Grafico պարբերականը։

«Նա մեծություն էր, այստեղ կասկած չկա։ Նա հրաշալի ժառանգություն է թողել, որին մենք չպետք է դավաճանենք։ Ով մտածում է, որ նրա մահը թուլացրել է Կուբան, սխալվում է։ Նրա հիշատակը կենդանի է մեր մեջ, մեր սրտերում, րոնք բաբախում են նրա համար»,-հայտարարել է Մարադոնան։

Հավանայից Մարադոնան մեկնել է Սանտյագո դե Կուբա՝ մասնակցելու կոմանդանտեի թաղմանը։ Մարադոնան, որին Կաստրոն համարում էր իր որդին, Կուբայում եղել է երկու անգամ՝ 2000 եւ 2005 թվականներին՝ թմրանյութերից կախվածությունը բուժելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *