Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին

lady-gaga-performance-mirrors-billboard-650Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան պատմել է իր հիվանդության մասին, հաղորդում է The Guardian-ը։ Երգչուհին հայտարարել է, որ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումով։ Նոյեմբերին Գագան այցելել էր LGBT (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անտուն երիտասարդների կենտրոն, որտեղ առաջին անգամ հայտարարել է իր հիվանդության մասին։

«Այսօր ես երեխաներին պատմել եմ, որ տառապում եմ հոգեկան հիվանդությամբ․․․ Ես երբեք նախկինում այդ մասին չեմ խոսել։ Սակայն բարությունը, որ ցուցաբերել են իմ հանդեպ բժիշկնեը, ինչպես նաև իմ ընտանիքն ու ընկերները, իրոք, փրկեց իմ կյանքը»,-հայտարարել է Լեդի Գագան՝ պատմելով կենտրոն կատարած այցի մասին։

Ավելի վաղ երգչուհին հայտարարել էր, որ 19 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել իրենից երկու անգամ մեծ տղամարդու կողմից

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *