Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել ականանետից. Հայկական կողմը ճնշել է ակտիվությունը. ԼՂՀ ՊԲ

default-16Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /11 արկ/:

 Հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հիմնականում՝ հյուսիսարեւելյան ուղղությամբ դիմել են համարժեք պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *