Ազարովը հնարավոր է համարում վտարանդի կառավարության ստեղծումը

1936623Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ իր գլխավորած Ուկրաինայի փրկության կոմիտեն կդիմի միջազգային դատարաններ՝ Մոսկվայի դատարանի որոշումից հետո, որը Եվրամայդանը ճանաչել է պետական հեղաշրջում։ Այս մասին նա հայտնել է «Իզվեստիա» թերթին։

«Մենք պարտադիր կձեռնակենք հետագա քայլեր։ Այժմ մենք ծրագրում ենք դիմել միջազգային դատարաններ և ներկայացնել բոլոր այն տվյալները, որոնք Մոսկվայում դիտարկվել են որպես ելանյութեր»,-ասել է Ազարովը։

Նա հույս է հայտնել, որ ուկրաինական դատարանները առկա ապացույցների հոսքի ճնշման տակ ստիպված կլինեն ուսումնասիրել հայցերը։

Նախկին վարչապետը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի վտարանդի կառավարության ստեղծումը միանգամայն իրատեսական է,եթե երկրում ստեղծվեն դրա համար անհրաժեշտ նախադրյալներ։

«Պետք է հասունանան հանգամանքներն ու պայմանները, որպեսզի հայտնվի վտարանդի կառավարություն։ Առաջին հերթին այդ պայմանները պետք է հասունանան հենց Ուկրաինայում։ Երբ իշխող վերնախավը, որն ապօրինաբար զավթել է իշխանությունը, գործնականում չի կատարում իր գործառույթները, իսկ ժողովուրդը պահանջում է այլընտրանքային իշխանություն, այդ ժամանակ էլ կհայտնվեն նման պայմանները»,-հայտարարել է Ազարովը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *