Թրամփը պատրաստվում է լրջորեն կրճատել միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը. NYT

download-13ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստել է հրամանի նախագիծ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման կրճատման, ինչպես նաև որոշ միջազգային պայմանագրերի վերանայման մասին։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իր տրամադության տակ հայտնված երկու համապատասխան փաստաթղթերի նախագծերին։

Հրամաններից մեկը նախատեսում է ՄԱԿ-ի բոլոր ստորաբաժանումների և այլ կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցում, եթե նրանք լիիրավ անդամի կարգավիճակ տան Պաղեստինյան ինքնավարությանը կամ Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը։ Նաև առանց ֆինասավորման պետք է մնան բոլորը, ովքեր աջակցում են աբորտների ծրագրերին կամ Իրանի ու Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները շրջանցող ցանկացած գործունեության։

Բացի այդ, փաստաթղթի նախագիծը նախատեսում է ցանկացած կազմակերպության ֆինանսավորման դադարեցումը, որը գտնվում է ահաբեկչության հովանավոր պետության վերահսկողության կամ ազդեցության տակ, մեղադրվում փոքրամասնությունների հետապնդման կամ մարդու իրավունքների որևէ այլ համակարգային խախտման մեջ։

Հրամանի ստորագրման դեպքում այն կարող է հանգեցնել այն բանի, որ ԱՄՆ-ը կսահմանափակի միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը 40 տոկոսով՝ այդ կերպ լրջագույնս սահմանափակելով ՄԱԿ-ի հաստատությունների աշխատանքը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *