Սեւ ծովում Տու-154 օդանավի ավելի քան 1.5 հազար բեկոր են հայտնաբերել

default-24Սեւ ծովում Ռուսաստանի ՊՆ Տու-154-ի կործանման վայրում օդանավի ավելի քան 1.500 մնացորդ է հայտնաբերվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուժային կառույցներին:

«Որոնողական աշխատանքների ընթացքում օդանավի 1547 բեկոր է հայտնաբերվել, 567-ը դուրս է բերվել ծովից»,- նշել է գործակալության աղբյուրը:

 Ավելի վաղ հաղորդվել էր, որ փրկարարները Տու-154-ի կործանման վայրում եւս երեք զոհի մարմին են հայտնաբերել:

ՌԴ ՊՆ օդանավը, որում 84 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ կար, Ադլերի օդանավակայանից Սիրիա է ուղեւորվել դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով 5:20-ին, եւ թռիչքի 7-րդ րոպեին կործանվել: Օդանավի մնացորդները հայտնաբերել են Սոչիի շրջանում, ափից 1.5 կմ հեռավորությամբ եւ 50-70 մետր խորությամբ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *