Պերուում մեքենան անդունդն է ընկել. 12 մարդ է զոհվել, վարորդը փախել է

default-20Պերուի հարավում ավտոմեքենան անդունդն է ընկել, ինչի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով La Republica պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել Այակուչո շրջանում: 16 ուղեւորի փոխադրող մեքենան ընկել է 300 մետր բարձրությունից: Դեպքի վայր ոստիկաններ եւ հրշեջներ են ժամանել: Երեք վիրավորների հիվանդանոց են տեղափոխել: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից:

 Պատահարի պատճառները պարզվում են: Նախնական տվյալներով՝ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *