Ինչպես է բարձրաստիճան պաշտոնյան շանտաժի ենթարկել Բաքվի մետրոյի պետին

default-33Բաքվում շարունակվում է վերացված Ազգային անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հանցագործությունների սկանդալային գործով դատավարությունը:

minval.az-ը հայտնում է, որ շարունակվել է «Բաքվի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին պետ Թագի Ահմեդովի դրվագի դատաքննությունը, որը դատարան չէր ներկայացել:

 Ցուցմունք են տվել վկաները, որոնց թվում է նաեւ Ահմեդովի զարմիկը: Նա պատմել է Ահմեդովին պատկանող 3 մլն մանաթը ԱԱՆ էներգետիկայի եւ տրանսպորտի վարչության պետ Ակիֆ Չովդարովին փոխանցելու մասին:

Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ ԱԱՆ-ը պետք է ձեռք բերեր Range Rover մակնիշի 10 մեքենա, եւ Չովդարովը Ահմեդովից պահանջել է այդ մեքենաները գնել, սակայն նա հրաժարվել է, քանի որ դա իր համար 1 մլն դոլար կարժենար:

Ահմեդովը հայտարարել է, որ դրանից հետո շանտաժի է ենթարկվել եւ սպառնալիքներ ստացել: Սկսել են հետապնդել իր հարազատներին: Նրա հետ հանդիպել է երրորդ վարչության պետ Ռասուլ Ռասուլովը եւ փոխանցել Չովդարովի պահանջը: Ռասուլովը նրան կալանքով է սպառնացել՝ կապված մետրոպոլիտենի դեմ բողոքների հետ, նաեւ բռնության կիրառմամբ նվաստացնելով: Դրանից զերծ մնալու համար Թագի Ահմեդովից 3 մլն մանաթ են պահանջել, սակայն մետրոպոլիտենի նախկին պետը հրաժարվել է վճարել:

Ահմեդովի խոսքով՝ դրանից հետո իր երկու հարազատներին ձերբակալել են եւ ԱԱՆ տարել, որտեղ ծեծել են ու խոշտանգել: Ցանկացել են նրանցից ցուցմունքներ կորզել Ահմեդովի դեմ: Արդյունքում Ահմեդովը համաձայնել է 3 մլն տալ: 2014-ի ապրիլին 1,2 մլն դոլար, 1,5 մլն եվրո եւ 300 հազար մանաթ գումարը սեւ սպորտային պայուսակով Չովդարովին նրա բնակարանում փոխանցել են որդին՝ Ռուսլանը եւ զարմիկը՝ Ալին:

Չովդարովին կալանելուց հետո Թագի Ահմեդովը հարցաքննվել է եւ պատմել այս իրադարձության մասին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *