ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան լրագրողների հետ փակ հանդիպում է անցկացրել, որը ավելի քան 140 օրվա ընթացքում այս ձեւաչափով առաջինն է դարձել: Այս մասին հայտնում է Hill-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ տեղեկություններ չկան: Այն տեղի է ունեցել Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչ քաղաքում, որտեղ Թրամփն ընտանիքի հետ արձակուրդն է անցկացնում: